Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏ ՄՈՒՏՔ՝ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՈՒԿԱ

Հոկտեմբեր 08,2009 00:00

Հայկական ապրանքները՝ միջազգային ստանդարտներով

Հաջորդ տարվանից ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ մեր երկիրը բանակցություններ կսկսի Եվրամիության հետ: Ենթադրվում է, որ այս համաձայնագրի շրջանակներում Հայաստանը կվերափոխի ինստիտուցիոնալ ստանդարտացման եւ առեւտրային խոչընդոտների համակարգը: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով համաձայնագրի մասին, էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ այն նախատեսում է հայկական ապրանքների ազատ մուտք՝ դեպի եվրոպական շուկա, բացի այդ, ենթադրում է դրանց համապատասխանեցում՝ որոշակի չափանիշների ապրանքների որակն ու անվտանգությունը ապահովելու համար. «Դրա արդյունքում մեր ստանդարտացման ամբողջ համակարգը նման է լինելու եվրոպական շուկայի չափանիշներին եւ հայ արտադրողը խոչընդոտներ չի ունենա»: Ըստ Վ. Դանիելյանի, այդ կերպ մեր երկրի արտադրանքը նաեւ մրցունակ կդառնա: «Առավոտի» հետ զրույցում Գերմանիայի ազգային չափագիտության ինստիտուտի ներկայացուցիչ Կարլ- Քրիստիան Գյոտները նշեց, որ կառավարությունը եւ փոքր ու միջին ձեռնարկություններն այս ոլորտի հետ կապված՝ իրազեկվածության խնդիր ունեն, անհրաժեշտ է աջակցել նրանց ու լրացնել այդ բացը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել