«Այո, հասարակությունն այսօր փարթամ քաղաքական մտքի պահանջարկ ունի, բայց, հավանաբար, մոտ ժամանակներս կհեռանամ մեծ քաղաքականությունից՝ քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ ֆինանսներ չունենալու պատճառով»,- երեկ «Առավոտին» փոխանցեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Նա նշում է, որ իր խիղճը հանգիստ է, քանի որ գաղափարական կապիտալի առումով՝ «իմ առաքելությունը իմ ժողովրդի առաջ առ այսօր կատարել եմ սրբությամբ, սրանց գումարած այն ռիսկային ֆակտորները, որոնք վտանգ են սպառնում իմ ֆիզիկական-կենսաբանական (առողջական) անվտանգությանը։ Պալիտիկ, էտը իգրօկ նա սվոյ ստրախ ի ռիսկ»:
Այս հայտարարությունն արդյոք նշանակո՞ւմ է, որ մարքսիստը հրաժարվում է նաեւ դեկտեմբերի 6-ին մայրաքաղաքի թիվ 8 ընտրատարածքում կայանալիք ընտրություններին մասնակցելուց՝ «Առավոտի» հարցին նա պատասխանեց. «Մանդատն այսօր գործիք է՝ շուղ տալու քաղաքական գործամոլներին։ Քաղաքական գործչին շուղ տվողը նրա գաղափարական միտքն է։ Քաղաքական այսօրվա օլիմպոսը՝ պառլամենտը, վեր է ածվել «օխտը էշի զորբանոցի»։ Վաղուց է այդ քաղաքականության օլիմպոսը դադարել քաղաքական ամբիոն լինելուց»։