Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը կարծում է, թե պատմական հարցերի ենթահանձնաժողովի հնարավոր ստեղծումը «կպարզաբանի Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստերը»: Թուրքական պետության ղեկավարն այդպիսի կարծիք է հայտնել ֆրանսիական «Լե Ֆիգարո»-ում հրապարակված հարցազրույցում, հաղորդում է «Արմինֆո»-ն: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք թուրքական կողմը պատրա՞ստ է ձեռնամուխ լինել Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը՝ Հայաստանի հետ հարաբերությունների լիակատար կարգավորման եւ սահմանի բացման հասնելու համար, Գյուլը նշել է. «Մենք ցանկանում ենք ստեղծել պատմական հանձնաժողով փաստերի բացահայտման համար»: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դրանք, իր կարծիքով, հաստատվա՞ծ չեն, Գյուլը հայտարարել է. «Անշուշտ՝ ոչ: Այդ իրադարձությունները տեղի են ունեցել հարյուր տարի առաջ: Իհարկե, եղել են ողբերգական եւ վշտալի տառապանքներ, սակայն տառապանքները փոխադարձ են: Եթե հաշվի չառնվի, որ թշնամանքն անցնում է, Ֆրանսիան եւ Գերմանիան այսօր չէին համագործակցի»:
Նույն թեմայով Թուրքիայի վարչապետի տեսակետը՝