Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԼՐՏԵՍ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐԳԵՎ ԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 07,2009 00:00

\"\"ԱՄՆ ռազմածովային ուժերի հակահետախուզության աշխատակիցներն իրենց ողջ անձնակազմին կոչ են արել նպաստել լրտեսների հայտնաբերմանը՝ խոստանալով վճարել դրամական մեծ պարգեւ: «Newsru»-ի փոխանցմամբ, Միացյալ Նահանգների Ռազմածովային ուժերի քրեական հետաքննությունների ծառայության ներկայացուցիչները հայտարարել են, որ պարգեւատրման գումարը՝ կախված տրամադրված տեղեկատվության կարեւորությունից, կարող է հասնել մինչեւ 500 հազար դոլարի: Նրանց ասելով, օտարերկրյա լրտեսական ցանցերը մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ամերիկյան ռազմածովային ուժերի նկատմամբ՝ մասնավորապես փորձելով Յոկոսուկա նավահանգստային քաղաքում հավաքագրել ամերիկացի նավաստիների եւ սպաների: Այդ քաղաքում է տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի 7-րդ նավատորմը, այդ թվում՝ «Ջորջ Վաշինգտոն» ավիակիրը, որը հագեցած է միջուկային ուժակայանքով: Ամերիկացի հակահետախույզներն իրենց ծառայակիցներին հիշեցրել են, որ անհրաժեշտ է մշտապես զգոն լինել եւ ազատ ժամանակը բարերում կամ ռեստորաններում անցկացնելիս ավելորդ բաներ չխոսել: Նրանք զգուշացրել են, որ լրտեսները կամ նրանց հանցակիցները կարող են խոսակցությունները լսելիս՝ դրանցից Ամերիկայի թշնամիների համար արժեքավոր տեղեկություններ ստանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել