Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԻՆ

Հոկտեմբեր 07,2009 00:00

Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին ճանաչել որպես ռազմական հանցագործ եւ հանձնել Հաագայի դատարանին՝ հիմք ընդունելով Հարավային Օսեթիայում պատերազմի մասին Եվրամիության անկախ փորձագետների կողմից հրապարակված զեկույցը: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունում հայտարարել են, որ եթե Սահակաշվիլիին չպատժեն այսօր, ապա նա «նորից ոչ լոկալ բնույթի խնդիրներ եւ ամբողջ տարածաշրջանի համար սպառնալիքներ կստեղծի»: «ԵՄ հանձնաժողովը մեղադրել է Սահակաշվիլիին՝ Ցխինվալիում ակտիվ եւ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու եւ իրականացնելու, արգելված զինատեսակներ օգտագործելու, ոչ ռազմական օբյեկտները գնդակոծելու եւ ոչնչացնելու, նաեւ ՄԱԿ-ի մանդատի ներքո գործող խաղաղարար առաքելության վրա հարձակվելու մեջ»,- հիշեցրել են այս կուսակցությունում: Վրացական ընդդիմության դիտարկմամբ, Վրաստանը 2003թ.-ին միացել է Հռոմի արձանագրությանը եւ նրա վրա տարածվում է Հաագայի դատարանի իրավասությունը: Կուսակցությունը մտադիր է դիմել «պաշտոնական Բրյուսելին եւ Վաշինգտոնին՝ հետաքննություն սկսել եւ իրավական գնահատական տալ Վրաստանի ներկայիս ղեկավարի արկածախնդիր գործողություններին, Սահակաշվիլիին եւ նրա ռեժիմին հեռացնել երկրի քաղաքական ղեկավարությունից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել