Լրահոս
Օրվա լրահոսը

Հոնդուրասի դե-ֆակտո ղեկավարը բանակցություններ է սկսել

Հոկտեմբեր 07,2009 00:00

\"\"Հոնդուրասի «դե-ֆակտո» կառավարությունը երեկ վերականգնել է իր քաղաքացիների սահմանադրական իրավունքները: Երկրի փաստացի ղեկավար Ռոբերտո Միչելետտին ասել է, որ 9 օր առաջ երկրում հայտարարված արտակարգ դրությունը վերացնելու օգտին են արտահայտվել նախարարական կաբինետի բոլոր անդամները:

Հիշեցնենք, որ Հոնդուրասի քաղաքացիների սահմանադրական իրավունքները կասեցնելու մասին որոշումը երկրում գործողության մեջ էր մտել սեպտեմբերի 27-ին՝ այն բանից հետո, երբ երկրի վտարանդի նախագահ Մանուել Սելայան (նկարում) գաղտնի կերպով հայրենիք էր վերադարձել եւ ապաստանել էր այդ երկրում Բրազիլիայի դեսպանատանը: Հոնդուրասի գործող կառավարությունը, որը իշխանության էր եկել այս տարվա հունիսին՝ երկրում ծայր առած խռովության արդյունքում, մի քանի անգամ արդեն պարետային ժամ էր հաստատել եւ սահմանափակել քաղաքացիների սահմանադրական իրավունքները, ինչը խիստ քննադատության էր արժանացել ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հանրության կողմից: Օգտվելով արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքից, Հոնդուրասի դե-ֆակտո իշխանությունները փակել են մեկ ռադիոկայան եւ հեռուստաընկերություն, որոնք խռովարարներին անհաճո տեղեկություններ էին տարածել:

«ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, Սելայան դեռ գտնվում է Հոնդուրասի տարածքում, ու երկրի ժամանակավոր կառավարության ղեկավարն արդեն սկսել է երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման շուրջ բանակցություններ վարել նախկին նախագահին համակրող քաղաքական տարբեր ուժերի, նաեւ Ամերիկյան պետությունների կազմակերպության հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել