Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթն սկսել է վստահ զգալ

Հոկտեմբեր 07,2009 00:00

\"\"Չինաստանի Նանկին քաղաքում շախմատի աշխարհի 12 ուժեղագույն կանայք շարունակում են պայքարը ՖԻԴԵ-ի «Մեծ մրցանակի» խաղարկությունում:

Այդ մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը 7-րդ տուրում սեւ խաղաքարերով միավորը բաժանեց Բատույագ Մոնգոնտուլլի (Մոնղոլիա) հետ եւ մրցաշարային աղյուսակում չորս միավորով մի փոքր նահանջեց (5-րդ հորիզոնական): Նանկինում առաջին պարտությունը կրեց միանձնյա առաջատար Նանա Ձագնիձեն: Նա զիջեց չինուհի Շեն Յանին: Եվ քանի որ ֆրանսուհի Մարի Սեբագն առավելության հասավ Բեթյուլ Իլդիզի (Թուրքիա) նկատմամբ, նա միավորներով հավասարվեց Ձագնիձեին (5,0-ական) եւ այժմ մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է:

Երեկ Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով խաղում էր Ձագնիձեի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել