Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԵՐՆ» ՈՒ ՆԱԴՅԱՆ

Հոկտեմբեր 07,2009 00:00

Ինչպես հայտնի է, արդեն վաղուց շարունակվում է նախկին «Հայեր» խմբի երգչուհիներ Նելլի Պողոսյանի, Ժակլին Թումանյանի եւ Արշալույս Սարգսյանի սառը պատերազմը՝ նրանց նախկին պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանի հետ: ankakh.com-ը գրում է, որ աղջիկները պնդում են, թե «Հայեր» խմբի «փլուզման» իրական պատճառն այն է, որ 8 տարի երգելով խմբում՝ իրենք ոչ մի կոպեկ չեն ստացել, իսկ Նադեժդա Սարգսյանը հարստացել է իրենց հաշվին: Այս տարի «Հայեր» խմբի երգչուհիները՝ առանց Էմմիի, որոշեցին նորից վերադառնալ երգարվեստ՝ բեմում հանդես գալով «Նելլի, Ժակլին, Արշալույս» անվամբ: Սակայն աղջիկների ճանապարհը փակվեց, նկարահանված տեսահոլովակները ընդամենը մի քանի անգամ հայտնվեցին եթերում: Աղջիկներն ասում են, որ մի շարք հեռուստաընկերություններ եւ նույնիսկ ամսագրեր հրաժարվում են իրենց ներկայացնել:

Աղջիկների վերջին տեսահոլովակների ռեժիսոր, դիզայներ Վահան Խաչատրյանն էլ, ըստ ankakh.com-ի, ասում է, որ Նադեժդա Սարգսյանը «ուլտիմատում» է ներկայացրել բոլոր հեռուստաընկերություններին, որ կամ աղջիկներին ցույց տան, կամ Էմմիին, իսկ նրանք էլ, բնականաբար, Էմմիին են ընտրել: ankakh.com-ը հավելում է, որ Նադեժդա Սարգսյանը հրաժարվել է մեկնաբանել աղջիկների ասածները եւ իրեն ուղղված այլեւայլ մեղադրանքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել