Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԻԱՅՆ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԷ

Հոկտեմբեր 07,2009 00:00

Հայաստանի Ամերիկյան համալսարանը կազմակերպում է տեղեկատվական շրջայցեր՝ հանրապետության մարզերով: Օրերս Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ այցելեցին Ամերիկյան համալսարանի ընդհանուր կոորդինատոր Կարինա Սաթամյանը, անգլիական բաժնի դասախոս Մելիսա Բրաունը (ՀՀ նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանի տիկինը), քաղաքագիտության ֆակուլտետի հետազոտությունների բաժնի աշխատակից Անի Դալլաքյանը, ուրիշներ: Ուսանողների հետ հանդիպման ժամանակ ներկայացվեցին Հայաստանի Ամերիկյան համալսարանի կրթական ծրագրերը, համալսարանում գործող մասնագիտացումները, ընդունելության կարգը:

Մեզ հետ զրույցում համալսարանի գործարար կառավարման դպրոցի ասիստենտ-դեկան Էրիկ Գեւորգյանն ասաց. «Ամերիկյան համալսարանը Հայաստանի Ամերիկյան համալսարանն է եւ ոչ թե Երեւանի, ուզում ենք ընդլայնել մեր ուսանողների բնակության աշխարհագրությունը: Ինձ թվում է, որ Վանաձորում էլ կան ուսումնատենչ երիտասարդներ, ովքեր կցանկանան սովորել Հայաստանի Ամերիկյան համալսարանում»:

Վերջում ուսանողներին բաժանվեցին համալսարանի ֆակուլտետների եւ բաժինների մասին տեղեկատվական թերթիկներ եւ նրանք էլ թողեցին իրենց տվյալները՝ հետադարձ կապն ապահովելու նպատակով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել