Լրահոս
Օրվա լրահոսը

Էջմիածինը 2694 տարեկան է

Հոկտեմբեր 07,2009 00:00

Էջմիածնի քաղաքապետարանից տեղեկացանք, որ հոկտեմբերի 7-9-ը նշվելու է քաղաքի 2694-ամյակը: Նախատեսված են մոտ երկու տասնյակ միջոցառումներ՝ սկսած հանդիսավոր նիստերից, ցուցահանդեսներից, գեղարվեստի դպրոցի սաների «կենդանի նկարչությունից», համերգներից՝ մինչեւ խաչքարի տեղադրում, խաղահրապարակի բացում, պատմա-ազգագրական թանգարանի բացում եւ հրավառություն:

«Էջմիածինը գրկաբաց ընդունում է իր հյուրերին, էջմիածինցի լինելը բարձր պատիվ է ու կոչում», ազդարարում-հրավիրում է Էջմիածնի քաղաքապետարանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել