Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկեղծ շփումը»՝ անիվների վրա

Հոկտեմբեր 07,2009 00:00

\"\"Երեւանյան ավտոբուսներում, բռնակների վրա վաղուց հանդիպում ենք «Նիկիտա» կազմակերպության այսպիսի «էստի համեցեքների», որոնք հուշում են (կամ գուժում) աղջիկների եւ տղաների հետ անկեղծ շփման հնարավորության մասին: Տեղեկանում ենք, որ անկեղծ շփումը SMS-ների միջոցով է, տարբեր լեզուներով, նույնիսկ կարող ես ընտրել, թե ինչ անունով աղջկա կամ տղայի հետ ես ուզում շփվել: Այսքանը հիշեցնելով, «Նիկիտան» իր գովազդներում համարյա միշտ մոռանում է ընդգծված նշել 1 SMS-ի արժեքը, նաեւ հիշեցնել, որ ինքը պարտավոր է ծառայություններ մատուցել 18-ը լրացած քաղաքացիներին, թեեւ ամեն ծանուցվողի հիշեցնում է՝ «ես սպասում եմ քեզ»: Ընթերցողներին հայտնեմ նաեւ, որ 1800 համարի հետ «անկեղծ շփման» արդյունքում իմ 15-ամյա որդին 15 օրում կուտակել էր 250 000 դրամի պարտք: Երեւի շատ անկեղծ էր շփվել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել