Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ Աերացիայի 4-րդ կարգի վթարային 7-րդ հանրակացարանի բնակիչներին խոստացել էր ապահովել բնակարանով: Երեկ քաղաքապետարանից հայտնեցին, որ պարոն Բեգլարյանը բնակարաններ է տրամադրել հանրակացարանաբնակ 70 ընտանիքի՝ Արզումանյան փողոց 43, Լենինգրադյան փողոց 31/6 եւ 31,8, Ա. Բաբաջանյան փողոց 26/4, 26,5 եւ 26,6, Դավիթաշենի 4-րդ թաղամասի 53, Քանաքեռի 14-րդ փողոցի 38 եւ 40 հասցեներում: Երեկ Գ. Բեգլարյանը նրանց հանձնել է սեփականության վկայականները: Պարոն Բեգլարյանը խոստացել է յուրաքանչյուր երեւանցու վթարայնության վտանգից զերծ պահել. «Բոլորիս աշխատանքի շնորհիվ հասնելու ենք նրան, որ Երեւանի ոչ մի բնակիչ վթարային շենքում չապրի»: