«Վերջերս մեր համայնքում փողոցային լույսեր տեղադրվեցին, ինչը շատ ողջունելի է: Լույսերը միացնում են երեկոյան ժամը 20-ից մինչեւ գիշերվա ժամը 2-ը: Ձմռան գալուն զուգահեռ՝ օրերը կարճանում են եւ լույսն ուշ է բացվում, ինչի հետեւանքով երեխաների դպրոց գնալու ժամին մութ է լինում: Մարդիկ կան, որ ավելի վաղ են գնում աշխատանքի եւ նրանց համար եւս խնդիրներ են առաջանում: Թաղային իշխանություններին առաջարկում ենք լույսերը գիշերվա մինչեւ ժամը 2-ը միացրած պահելու փոխարեն, գոնե 2 ժամ լուսադեմին միացնեն, որպեսզի երեխաները դժվարություններ չկրեն, հատկապես որ՝ թաղամասում սոված շներ շատ կան ու ձմռանը մարդկանց վրա հարձակվելու մի շարք դեպքեր են գրանցվում»,- նման դժգոհությամբ «Առավոտին» էր դիմել Շենգավիթ համայնքի բնակիչ Անուշավան Հովսեփյանը: