Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի հաստիքներ՝ քաղաքապետարանում

Հոկտեմբեր 07,2009 00:00

«Առավոտի» լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, Գյումրիի քաղաքապետարանում ստուգումներ իրականացնող Վերահսկիչ պալատը (ՎՊ) օրերս արձանագրել է, որ այս կառույցում ապօրինի հաստիքներ են պահվում: Վերահսկիչը մասնավորապես արձանագրել է 2 փոխքաղաքապետ ունենալու փաստը: Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ՏԻՄ ընտրություններում իրեն սատարելու համար ստիպված եղավ որոշակի հաստիքներ ստեղծել ՕԵԿ-ականների համար, եւ փոխքաղաքապետի պաշտոնում աշխատանքի հրավիրեց ՕԵԿ-ական Ռուդիկ Հովհաննիսյանին: Ի դեպ, ժամանակին այս հարցը բարձրացրել է նաեւ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը՝ գրավոր առարկություն ուղարկելով թե՛ քաղաքապետ Ղուկասյանին, թե՛ ՀՀ կառավարությանը, սակայն քաղաքապետը կարողացել էր մարզպետին լռեցնել: Ըստ մեզ հասած տեղեկությունների, քաղաքապետարանի գլխին մութ ամպեր են կուտակված՝ կապված նաեւ որոշ շենք-շինությունների օտարման հետ:

Հիշեցնենք, որ Վերահսկիչի ստուգումներն անցան առանց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասնակցության: Վերջինս իր դեմ կատարված մահափորձի հետեւանքով այժմ բուժման նպատակով գտնվում է Ֆրանսիայում, եւ երեկվա դրությամբ դեռ աշխատանքի չէր ներկայացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել