Լրահոս
Օրվա լրահոսը

Թունավորվածները դեռ թույլ են

Հոկտեմբեր 07,2009 00:00

\"\"Վերջին մեկ ամսվա ընթացքում հանրապետությունում սննդային թունավորման 2 աղմկահարույց դեպք արձանագրվեց: Սեպտեմբերի 5-ին Սիսիան քաղաքի մանկապարտեզի 20-ից ավելի երեխաներ բարձր ջերմությամբ աղիքային ինֆեկցիայով տեղափոխվեցին հիվանդանոց: Պարզվեց՝ երեխաները թունավորվել էին սննդից: Սեպտեմբերի 30-ին էլ Վանաձորում 46 մարդ հավի մսով, սնկով եւ մայոնեզով պատրաստված աղցանից էր թունավորվել եւ տեղափոխվել հիվանդանոց: Նրանք սնվել էին Վանաձորի «Մաքսբուրգեր» սրճարանում:

Երեկ «Առավոտը» հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանից հետաքրքրվեց, թե հիվանդներն ի՞նչ վիճակում են: Ըստ պարոն Ասոյանի, դեռ վաղ է նրանց դուրս գրելու մասին խոսելը. «Քանի որ դա բարդ ինֆեկցիա է, դուրս գրելու համար անհրաժեշտ է, որ հիվանդի առնվազն 2 անալիզները մաքուր լինեն: Այսինքն՝ կրկնակի պիտի ստուգենք, որովհետեւ միշտ չէ, որ առաջին պատասխանը ստույգ է լինում եւ եթե երկուսն էլ նորմալ պատասխաններ լինեն՝ հիվանդին դուրս կգրեն»: Ա. Ասոյանի խոսքերով, հիվանդներից ոմանք իրենց լավ են զգում, ոմանք էլ դեռ թույլ են:

Գլխավոր վարակաբանը վստահեցրեց, որ ստուգումների արդյունքում պարզվել է, որ սրճարանի հիգիենիկ պայմանները գերազանց են, ինչը չէր կարող վարակի պատճառ լինել, եւ քանի որ հենց սկզբից կասկածը եղել է աղցանի մայոնեզը, որը պատրաստվում է տեղում, առաջին իսկ օրից արգելվել է դրա օգտագործումը:

Այն, որ վարակի պատճառ է եղել մ այոնեզը, հաստատեց նաեւ հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել