Խորենացի 7 հասցեում գտնվող Պետեկամուտների կոմիտեի շենքում արդեն գործում է էլեկտրոնային հաշվետվությունների ընդունման նորաստեղծ կենտրոն, որտեղ հարկատուն կարող է ստանալ իր էլեկտրոնային ստորագրությունը հավատարմագրված հավաստագրման կենտրոնից եւ կնքել պայմանագիր Պետեկամուտների կոմիտեի հետ՝ էլեկտրոնային կապուղիներով հաշվետվություններ ներկայացնելու համար: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի տեղեկացմամբ, մինչ այս կենտրոնի ստեղծումը, հարկ վճարողը հնարավորություն չուներ գործը սկսել եւ ավարտել մեկ վայրում. «Էլեկտրոնային եղանակով հաշվետվություն ներկայացնելու պայմանագիրը կնքվում էր Պետեկամուտների կոմիտեում, իսկ էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար հարկատուն ստիպված էր դիմել բոլորովին այլ վայրում տեղակայված մասնագետներին»: Մ. Փաշայանի տեղեկացմամբ, մինչեւ տարեվերջ մայրաքաղաքում կգործի էլեկտրոնային հաշվետվությունների սպասարկման 3 կենտրոն: