2009- ի սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ արձանագրվել է 0,7% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը՝ ավելանալով 0,2 տոկոսային կետով, կազմել է 3,7%: Երեկ այս մասին տեղեկացրին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Աղբյուրի տեղեկացմամբ, ԿԲ խորհուրդը, ակնկալելով տնտեսական ակտիվության հետագա աճ, գտնում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը առավելագույնս նպաստում է տնտեսության արագ վերականգնմանը՝ չվտանգելով գների կայունությունը, հետեւապես վերաֆինանսավորման տոկոսադրույքը որոշվել է թողնել անփոփոխ՝ 5%: