Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՑԸ ՁԵՎԱԿԱՆ ԷՐ

Հոկտեմբեր 07,2009 00:00

«ՀՀ նախագահի այցը Սփյուռք ուշացած է ու շատ ձեւական։ Անելուց հետո՞ են կարծիք հարցնում. մեզ ինչի՞ տեղ եք դրել: Նախագահը զարմանում է, որ Փարիզում բողոքով են դիմավորել իրեն, ու նեղացել է, թե ինչո՞ւ այսպես արեցիք: Հարգելի՛ պարոն Սարգսյան, Դուք Հայաստանում կարող եք պարտադրել՝ ինչպես անել, իսկ Փարիզում չեք կարող»,- երեկ Սոցիալիստական կոնֆերանսի կազմակերպած՝ «Հայաստան-Թուրքիա գործարքի ստվերային մեխանիզմները» թեմայով քննարկման ժամանակ իր վրդովմունքն արտահայտեց Ստոկհոլմի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, Շվեդիայի Ձախ կուսակցության ներկայացուցիչ Արամայիս Միրզախանյանը։

«Ես չեմ հասկանում՝ ովքեր են այն մարդիկ, ում հետ հանդիպում է նախագահը Սփյուռքում՝ այդ գեղեցիկ սրահներում։ Սփյուռքում կան կազմակերպություններ, բայց չկա մեկը, որ իր վրա վերցներ Սփյուռքի անունից խոսելու պատասխանատվությունը։ Արդյոք այն մարդիկ, ում հետ հանդիպում է ՀՀ նախագահը, Սփյուռքի ներկայացուցիչնե՞ր են, արդյոք այդ մարդիկ իրավունք ունե՞ն խոսելու։ Ես կարծում եմ՝ Փարիզի ցույցի տղաներն ու աղջիկները, անկախ նրանից, թե որ կազմակերպության, որ կուսակցության անդամ են, ավելի ներկայացուցչական են, քան այդ դահլիճների հանդիպումներին ներկա մարդիկ: Ես որ Ղարաբաղի վիճակը տեսնում եմ՝ ամաչում եմ, որ էդպես սիրուն-սիրուն խոսում եք, բա գայիք, հայրենիքում մի գործ անեիք, ձեր սիրուն-սիրուն դեմքերն էլ տեսնեինք»,- նախագահի հանդիպումների ժամանակ հեռուստաէկրաններից խոսող սփյուռքահայերին հեգնում է Արամայիս Միրզախանյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել