Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆ ՏԱՆԿՈՎ ԿԱ ՀԱՅԻՆ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 07,2009 00:00

\"\"

Երեկ ՀՅԴ Գերագույն Մարմնի նախաձեռնած համատեղ հայտարարության հետեւանքով կողք կողքի հայտնվեցին այնպիսի ուժեր, որոնք թվում էին անհամատեղելի: Խոսքը հատկապես «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի եւ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի մասին է: Վերջինիս ղեկավարած ԱԼՄ-ն ԱԺ 2007-ի ընտրություններից ի վեր հետեւողական հակաքարոզչություն է մղել «Ժառանգության» դեմ: Սակայն հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ բողոքը համախմբեց նրանց: Տիգրան Կարապետյանը երեկ հավաքի վերջում ազդարարեց, թե այս կուսակցությունները մի հարցում են միասնական, որ «Թուրքիայի սահմանը կարելի է հատել միայն տանկո՛վ: Այո՛, տանկով պետք է
անցնենք այդ սահմանը եւ ազատագրենք մեր հողերը»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել