Լրահոս
Օրվա լրահոսը

Իսլամաբադում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Հոկտեմբեր 06,2009 00:00

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղակայված ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի վարչական շենքից ոչ հեռու մահապարտ ահաբեկչի կողմից իրականացվել է պայթյուն, որի արդյունքում զոհվել է առնվազն երեք մարդ, որից մեկը Իրաքի քաղաքացի է: Պայթյունի պահին ՄԱԿ-ի գրասենյակում գտնվել է մոտ 80 աշխատակից, այդ թվում՝ արտասահմանցիներ: Ու թեեւ պայթուցիկ սարքը նախապես է տեղադրված եղել շենքում, այդուհանդերձ, ավելի մեծ թվով զոհերից խուսափել հնարավոր է եղել միայն այն բանի շնորհիվ, որ շենքի անվտանգության համակարգն է լավագույնս կազմակերպված եղել: «BBC»-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի մամուլի ծառայությունից ասել են, որ տեղի ունեցած պայթյունից հետո կազմակերպությունը դադարեցնում է պակիստանյան իր ներկայացուցչության գործունեությունը: ՄԱԿ-ի ներկայացուցչի ասելով, գրասենյակի աշխատակիցները որեւէ սպառնալիք չեն ստացել, եւ այդ միջոցառումը կրում է նախզգուշական բնույթ:
Որեւէ կազմակերպություն առայժմ չի ստանձնել տեղի ունեցած ահաբեկչական ակտի պատասխանատվությունը, թեեւ, նախաքննության վարկածով, այն կարող են կազմակերպած լինել թալիբամետ ծայրահեղականները, որոնք այդպիսով վրեժխնդիր են եղել այս տարվա օգոստոսին ամերիկյան ավիացիայի կողմից իրականացված հարձակման արդյունքում իրենց առաջնորդի՝ Բեյթուլլա Մեհսուդի սպանության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել