Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆՈՒՇԱԿԸ՝ ՀԱՂԹՈՂ

Հոկտեմբեր 06,2009 00:00

Սեպտեմբերի 7-11-ը Լիտվայի Կաունաս քաղաքում տեղի ունեցավ «21-րդ դարի երիտասարդը» խորագրով լուսանկարչական մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությունը, ինչպես նաեւ պատանեկան լուսանկարչության արդի խնդիրներին նվիրված սեմինարը, որին մասնակցում էին 15-25 տարեկան 66 երիտասարդ լուսանկարիչներ՝ Ֆրանսիայից եւ ԱՊՀ երկրներից: Սեմինարի անցկացմանը նախորդել էր «21-րդ դարի երիտասարդը» լուսանկարչական միջազգային մրցույթը, որին ներկայացվել էին պատանի լուսանկարիչների 577 աշխատանքներ: Մրցույթը նախաձեռնել եւ հովանավորել էին Լիտվայի ԿԳ նախարարությունը եւ Լիտվայի լուսանկարիչների միությունը։ Մրցույթի տեղեկատվական հովանավորներից էր նաեւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը: Մրցույթին «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի լուսա- եւ տեսանկարահանումների պատանեկան ակումբների սաները ներկայացրել էին 11 լուսանկար, որոնցից լեռնագոգցի 15-ամյա Մանուշակ Ավագյանի «Մուրացկանները» լուսանկարների շարքը ճանաչվեց հաղթող՝ ստուդիայում կատարած լավագույն լուսանկար անվանակարգում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել