ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԹԱԼԱՆԸ
Երեւան-Սեւան ավտոմայրուղում տեղադրված են մի քանի պղնձաձույլ արձաններ, որոնք պարբերաբար թալանվում են ու նորոգվում: Կիրակի օրը մեր ֆոտոխցիկը արձանագրեց, որ արձանները հերթական անգամ ոտնձգության են ենթարկվել: Հետաքրքիր է՝ ամռան ամիսներին այդ ճանապարհով Սեւան, Դիլիջան հանգստանալու մեկնող համապատասխան մարմինների ներկայացուցիչները տեղյա՞կ են կատարվածին:
ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆ
ՄԵՆՔ ՈՒ ՉԵԽԵՐԸ
Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Հայաստան-Բուլղարիա երաժշտական կամուրջներ» խորագրով արդի բուլղարական երաժշտության համերգ: Վերադարձի փառատոնի շրջանակներում կայանալիք համերգի պատվավոր հյուրերն են Բուլղարիայի կոմպոզիտորների միության նախագահ Վեիսլավ Զաիմովը եւ կոմպոզիտոր Յորդան Գոշեւը: Նույն օրը համերգից առաջ «Գոլդեն Թուլիպ» հյուրանոցում կկայանա մամուլի ասուլիս, որին ներկա կլինեն Հայկական երաժշտական համաժողովի նախագահ, կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանը, Վ. Զաիմովը, Յո. Գոշեւը, համերգի համակարգող Արամ Թալալյանը, Վերադարձի փառատոնի հիմնադիրներ, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը եւ «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի տնօրեն Գարիկ Նազարյանը: Փառատոնի բացառիկ հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԻ ՀԱՄԵՐԳԸ
Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը (գլխավոր դիրիժոր` Ռուսաստանի ժողովրդական արտիստ Մարկ Գորենշտեյն, դիրիժոր` Սերգեյ Սմբատյան): Համերգի մենակատարն է միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Միրոսլավ Կուլտիշեւը: Ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյան, Չայկովսկի, Բիզե եւ Գերշվին: Ըստ tert.am-ի, ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի երեւանյան համերգին աջակցում է մշակույթի նախարարությունը, այն ներառված է նվագախմբի 2009թ. համերգաշարի մեջ, որն իրականացնում է ԱՊՀ երկիր-մասնակիցների միջազգային հումանիտար միջպետական ֆոնդը: 2007թ. ստեղծված նվագախումբը համերգաշարի շրջանակներում արդեն հանդես է եկել Օդեսայում, Կիեւում, Մինսկում, Մոսկվայում, իսկ Երեւանից հետո կմեկնի Քիշնեւ: