Արդեն քանի օր է՝ Վրաստանի տարածքով Հայաստան ռուսական բնական գազի մատակարարումը խափանված է: Դեռեւս հոկտեմբերի 1-ին «ՀայՌուսգազարդը» տեղեկացրել էր, որ գազատարի վերանորոգման աշխատանքներ են կատարում, ինչի պատճառով էլ Հայաստան մի քանի օր գազ չի մտնի: Գազամատակարարումը պետք է վերականգնվեր երեկ: Սակայն ընկերությունից «Առավոտին» տեղեկացրին, որ վրացական կողմը հայտնել է, որ շինաշխատանքները դեռեւս չեն ավարտել, եւ գազի մատակարարումը մեր երկիր կուշանա: