Ըստ թուրքական աղբյուրների, Ն ախիջեւանում անցկացվող թյուրքալեզու պետությունների նախագահների հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է՝ եթե հայկական սփյուռքը մտածում է Հայաստանի ապագայի մասին, ապա պետք է աջակցի Կովկասում խաղաղությանն ու համագործակցությանը նպատակաուղղված ջանքերին: Հայկական Սփյուռքը «հեռվից չպետք է խոչընդոտի տարածաշրջանային խնդիրների կարգավորմանը»,-նկատել է Գյուլը: Ըստ Թուրքիայի նախագահի, եթե այսօր դարձյալ բացենք Առաջին համաշխարհային պատերազմի պատմության էջերը, շատ բան կբացահայտվի. «Անշուշտ, բոլորն են տառապանք կրել: Ամենամեծ տառապանքը թուրքերն են կրել: Ոչ միայն Անատոլիայում, Բալկաններում էլ թուրքերը տառապանք են կրել: Շուրջ 3 միլիոն բալկանյան թուրքեր տեղահանվել են»: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին` Աբդուլա Գյուլը շեշտել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հայտարարելով. «Օկուպացիային պահ առաջ պետք է վերջ տրվի»: