2006 թվականի սեպտեմբերի
8-ի համարում «Առավոտը» պատկերել էր Արարատի մարզի Շահումյան գյուղում այս «համեստ» պալատը (այն ժամանակ՝ կիսակառույց վիճակում) եւ գրել էր, որ այն պատկանում է ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի պետ, գնդապետ Կարո Կարապետյանին, իսկ գյուղի այս տարածքը հանդիսանում է կրիմինալ «ռազբորկաների» թատերաբեմ: Հաջորդ օրը պարոն Կարապետյանը զանգահարել էր խմբագրություն եւ երդվել բոլոր սրբություններով, որ տունն իրեն չի պատկանում, եւ նրա հերքումը տպագրվել էր մեր թերթի հաջորդ՝ սեպտեմբերի 9-ի համարում: Այսօր, սակայն, ակնհայտ է, որ ԱԺ ներկայիս պատգամավոր (ԲՀԿ-ից) Կարո Կարապետյանն ապրում է այս առանձնատանը: Ավելին՝ երեկ պարոն Կարապետյանը մասնակցել է կրիմինալ ռազբորկայի եւ իրեն ամրագրված «Բրաունինգ» տեսակի ատրճանակից 5 անգամ կրակել է Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադեյանի ուղղությամբ եւ նրան մարմնական վնասվածքներ է պատճառել:
Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ