Լրահոս
Օրվա լրահոսը

Ժպիտի տոնը

Հոկտեմբեր 03,2009 00:00

Ժպիտի համաշխարհային օրը տոնում են հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը։ Այս հիանալի տոնի համար աշխարհը պարտական է նկարիչ Հարվի Բոլին։

20-րդ դարի կեսերին նա բնակվում էր Ամերիկայում։ Բոլը հնարել է այն, ինչ այժմ ինտերնետի օգտատերերը կոչում են «սմայլիկ»՝ ժպտացող դեղին կլորիկ դեմք։ Բոլը ստեղծել է «սմայլիկը»՝ 1963թ.։ Պատվիրատուները ընդունել են աշխատանքը, վճարել Բոլին ընդամենը 50 դոլար։ Բոլը, որ իրեն ինքնակոչել է երջանկության միջազգային դեսպան եւ հիմնադրել «Ժպիտների համաշխարհային ձեռնարկությունը», առաջարկել է Ժպիտի օրը տոնել հոկտեմբեր ամսվա առաջին ուրբաթ օրը, երբ գալիք հանգստյան օրերը, հիրավի, պարուրում են լավ տրամադրության նախազգացումով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել