Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՑԱՆԿԱԼԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆԵՐԸ

Հոկտեմբեր 03,2009 00:00

Նրանց ճանաչում է ողջ աշխարհը: Այդ աստղերը փայլփլում են գեղեցկությամբ, սլացիկ ու կիրք առաջացնող արտաքինով: Վերջապես, նրանք հարուստ են, ինչը մեր ժամանակներում պակաս կարեւոր հանգամանք չէ բազմաթիվ երիտասարդների մտքի ու սրտի թաքուն անկյուններում տեղ ունենալու համար:

Մարզասերները երազում են նրանց մոտիկից տեսնել, իսկ ում հաջողվում է նրանցից ինքնագիր վերցնել, առավել եւս՝ միասին լուսանկարվել, իրեն աշխարհի ամենաերջանիկ մարդն է համարում:

Մարզաշխարհի երանելի հարսնացուները քիչ չեն: Սակայն ռուսալեզու լրատվամիջոցներից մեկը կազմել է յուրայինների ցուցակը, որն էլ ներկայացնում ենք:

Մարիա Շարապովա: Աշխարհի ուժեղագույն թենիսիստուհիներից մեկի գեղեցկությունը խոսքերով հնարավոր չէ ներկայացնել: Սակայն մոդելի արտաքին ունենալուց բացի, Մարիայի առավելություններից են նաեւ միայն կորտում վաստակած $12,7 միլիոնը՝ չհաշված գովազդային եկամուտները, որոնք մոտ տասն անգամ գերազանցում են մարզական վաստակի չափը: Մարիային լրատվամիջոցներն ում հետ ասես չեն ամուսնացրել: Սակայն ներկայումս նրա ազատ ժամանակի տերը մեդիամագնատ Դիկ Էբերսոլի որդին է՝ Չառլին:

\"\"

Նատալյա Ռագոզինա: Որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գլխավոր առավելությունը աջով անկասելի հարվածն է: Սա պոտենցիալ փեսացուները պետք է ականջներին օղ անեն: Իսկ որպես կին, նրա հմայքն անհամեմատ ավելի ազդու է: Դրա համար էլ նա ցանկացած միջավայրում առավել նկատելի է: Լավ է, որ նա շրջապատ չի մտնում կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտում հնարավոր իր բոլոր նվաճած գոտիներով: Նրա անձնական կյանքի մասին բամբասանքներին վերջ չկա: Բայց իրականում նրա սիրտն այսօր ազատ է ու բաց ամենաարժանավորի առջեւ:

\"\"

Եվգենիա Կանաեւա: Գեղարվեստական մարմնամարզությունից Պեկինի օլիմպիական չեմպիոնուհուն իրավամբ կոչում են երկրորդ Ալինա Կաբաեւա: Պատճառը ոչ միայն սեքսուալ արտաքինն է: Օլիմպիական խաղերից հետո Եվգենիան չի զիջել եւ ոչ մի միջազգային մեկնարկ, իսկ բոլորովին վերջերս սահմանել է աշխարհի առաջնությունների բացարձակ ռեկորդ՝ Ճապոնիայում նվաճելով բոլոր վեց ոսկե մեդալները: Նրա մասին շատ մանրամասներ կարելի է ասել: Սակայն բավարարվենք նրանով, որ մարմինը նույնքան ճկուն է, որքան հոգին: Ազատ ժամանակ սիրում է ձեռագործը, իսկ, որ ամենակարեւորն է, դեռ չի գտել իր երազանքների տղամարդուն:

\"\" Բռնկվող է: Նրա մեջ խաղում է հպարտ լեռնցու արյունը (հայրը դաղստանցի է): Նրա հեռակա երկրպագուների տրամադրությունը, հնարավոր է, ընկնի, քանի որ ձողացատկի թագուհին ընկեր ունի: Նա դա խոստովանել է իր հարցազրույցներից մեկում, սակայն փեսացուի անունն առայժմ գաղտնի է պահում:

Ելենա Իսինբաեւա:

\"\"

Ելենա Դեմենտեւա: Թենիսի իսկական ֆանատ է: Նրա հետ մարզաձեւը սիրելի կդառնա ցանկացած մարդու համար: Եվ, որ պակաս կարեւոր չէ, այդպես կարելի է դառնալ նաեւ նրա մոր սիրելին: Լենային սիրահետում են հանրահռչակ շատ մարզիկներ: Բայց յուրաքանչյուր ոք պետք է նախապես իմանա, որ ենթակա է լինելու ուժային բազում փորձությունների: Եվ մի հուշում. դեպի նրա սիրտ տանող բանալին անցնում է թանգարաններով, մասնավորապես՝ Լուվրով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել