Լրահոս
Օրվա լրահոսը

REANIMANIA-Ն ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է

Հոկտեմբեր 03,2009 00:00

ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնի մանկական ծրագիրը կբացվի կիրակի օրը «Մոսկվա» կինոթատրոնում՝ Մ. Օսելոյի «Ազուր եւ Ասմար» ֆիլմով, հաջորդ օրը կցուցադրվի նաեւ «Կիրիկուն եւ կախարդուհին»: Մ. Օսելոն ծնվել է ֆրանսիական Ռիվիերայում, մանկությունն անց է կացրել Գուենայում: Իր առաջին պրոֆեսիոնալ «Երեք գյուտարար» կարճամետրաժ ֆիլմում (1979) օգտագործել է ժանյակավոր թղթից պատրաստված կերպարներ եւ ֆոն: 1998-ին լայն հանրությունը տեղեկացավ նրա «Կիրիկուն եւ կախարդուհին» ֆիլմի դրամարկղային եւ քննադատների շրջանում ունեցած հաջողությունների մասին: Բազմաթիվ մրցանակների արժանացած «Ազուր եւ Ասմարը» նոր փորձառությունների նախագիծ էր. Մ. Օսելոն համատեղեց 2D-ն ու 3D-ն եւ միավորեց իր ընկերությունն ու իր աշխատակազմը Փարիզում, որտեղ նա բնակվում է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել