Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՀԱՅՏՆԵՐԸ՝ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Հոկտեմբեր 03,2009 00:00

Շարունակվում է սեպտեմբերի 11-ից մեկնարկած Երեւանյան երրորդ միջազգային երաժշտական փառատոնը: Այս տարի այն առանձնահատուկ է նրանով, որ փառատոնային նախորդ չորս համերգներին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես են եկել եւ մինչեւ հոկտեմբերի 23-ը իրենց բարձրակարգ արվեստով կներկայանան ինչպես աշխարհահռչակ, այնպես էլ երիտասարդ երաժիշտներ: Հոկտեմբերի 4-ին կայանալիք համերգին հայ արվեստասերը կվայելի իտալացի հանրահայտ տենոր Ջուզեպե Ջակոմինիի եւ գերմանաբնակ ճանաչված սոպրանո Կարինե Բաբաջանյանի արվեստը՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել