Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ ԿՍՈՎՈՐԵՑՆԵՆ ՇՓՎԵԼ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԵՏ

Հոկտեմբեր 03,2009 00:00

Ռուսաստանի ՆԳՆ-ն ոստիկանության աշխատակիցների համար լրագրողների հետ շփվելու եւ հրապարակային հայտարարություններ անելու հատուկ դասընթացներ է կազմակերպում: «Ուտրո.ռու»-ի մատուցմամբ, երեկ այդ մասին հայտարարել է ՌԴ ՆԳ նախագահ Ռաշիդ Նուրգալիեւը: Դասընթացները սկզբնական փուլում կանցկացվեն ՆԳՆ մոսկովյան համալսարանում եւ ՆԳՆ ակադեմիայում: Ենթադրվում է, որ պարապմունքները կանցկացնեն հենց լրատվամիջոցների ներկայացուցիչները: Նուրգալիեւը խոստովանել է, որ «շատ ոստիկաններ չեն կարողանում շփվել ԶԼՄ-ների հետ, իրենց մտքերը հստակ ձեւակերպել, եւ նրանց համար դժվար է կենտրոնանալ տեսախցիկների եւ ձայնագրիչների առկայության պայմաններում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել