Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՀ-ի հայն էլ է պահանջում

Հոկտեմբեր 03,2009 00:00

«Առավոտը» տեղեկացրել է, որ սեպտեմբերի 27-ին օտար պետության 124 եւ Հայաստանի 3 քաղաքացի բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու նկատել, որ հայ-թուրքական Արձանագրությունները Հայաստանի գաղութացման իրավական ձեւակերպման փորձ են, իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը՝ առանց Սփյուռքի մասնակցության, անընդունելի է: Այս նախաձեռնության հեղինակը Ռուսաստանի հայերն են եւ նշված 124-ից 105-ը հենց ՌԴ քաղաքացի է: Սերժ Սարգսյանի «վերպետական, համահայկական» այցի մեկնարկի պահին՝ հոկտեմբերի 1-ին այս նամակի տակ ստորագրել էր արդեն 325 քաղաքացի, դարձյալ՝ առավելապես Ռուսաստանից: Ստորագրողներից 291-ը Ռուսաստանից է, 18-ը՝ Հայաստանից, մյուսները՝ եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից եւ անգամ Հարավաֆրիկյան Հանրապետությունից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել