Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանին՝ ընդդեմ քաղաքապետի

Հոկտեմբեր 03,2009 00:00

Իջեւան քաղաքի ավագանու 13 անդամներից 8-ը հոկտեմբերի 2-ին նամակով դիմել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նամակում ասված է. «13 անդամ ունեցող Իջեւան քաղաքի ավագանու եւ համայնքապետ Վարուժան Ներսիսյանի համատեղ գործունեությունը մտել է փակուղի: Քաղաքապետի կամայականություններն ու քաղաքը միաձնյա կառավարելու մոլուցքը ներքոստորագրյալներիս վերջնականապես կողմնորոշել են սկսել քաղաքապետի անվստահության գործընթացը: Քաղաքապետի եւ նրա աշխատակազմի գործունեության որոշ ոլորտներ համառորեն շարունակում են անվերահսկելի մնալ նույնիսկ ավագանու անդամների համար: Մենք զրկված ենք մամուլում հրապարակված՝ քաղաքապետին ուղղված կոռուպցիոն մեղադրանքները մեր իրավասությունների շրջանակներում պարզաբանելու հնարավորություններից: Խորապես համոզված ենք, որ մանրամասն ծանոթանալով մեր ծավալուն փաստարկներին՝ կսատարեք այս գործընթացին: Եվ համայնքային սեփականությունը, պետբյուջեից ստացվող դոտացիան ու ֆինանսական մյուս միջոցները վատնող եւ անձնական բարեկեցությունը հետապնդող քաղաքապետը վերջապես պաշտոնանկ կարվի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել