Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՐԱԹԱՓՆ ՈՒ ԴՐԱ ՎՏԱՆԳԸ ԱՆՊԱԿԱՍ ԵՆ

Հոկտեմբեր 03,2009 00:00

\"\"Սեպտեմբերի 30-ի առավոտյան արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Կապանի մուտքի թունելի մոտ: Լանջից պոկված հսկայական ժայռաբեկորների հոսքից փակվել էր թունելի մուտքը, ու խափանվել էր այս հատվածում տրանսպորտային միջոցների երթեւեկությունը: Բարեբախտաբար, քարաթափման պահին այդտեղ մեքենաներ չեն եղել եւ տուժածներ չկան: Արտակարգ դեպքից մոտ երկու ժամ անց ճանապարհը մաքրված է եղել հսկայական քարերից եւ դարձել անցանելի:

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության Սյունիքի մարզային վարչությունից մեզ տեղեկացրին, որ այս հատվածում լանջի թեքության պատճառով քարաթափ հաճախակի է լինում: Սեպտեմբերի 30-ի դեպքի պատճառը վերջին օրերին անընդհատ տեղացող անձրեւներն են:

Այս օրերին ճանապարհը բաց է, բայց ոչ մի երաշխիք չկա, որ ամեն պահի դեպքը չի կրկնվի, իսկ օրվա ընթացքում Կապանի Գործարանային թաղամասի այս թունելով, որը նաեւ Երեւան-Մեղրի մայրուղու մի հատվածն է, բազմաթիվ մեքենաներ են անցնում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել