Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՐԻՑ ՏԵՂՅԱԿ ՉԵ՞Ն

Հոկտեմբեր 03,2009 00:00

ՀՀ քաղաքացի Հովհաննես Ռուշանյանն անցյալ տարի հոկտեմբերի 13-ին նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ԱԺ նախագահին՝ դժգոհելով, որ «Վետերանների մասին» ՀՀ օրենքը հակասում է միջպետական համաձայնագրին: Օրերս «Առավոտի» խմբագրություն այցելած Հ. Ռուշանյանը հայտնեց, որ նշյալ պաշտոնյաների հիմնարկներից իր դիմումները ուղարկվել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից էլ ստացվել են իրար հակասող, միանգամայն տարբեր բովանդակությամբ պատասխաններ:

Ըստ պարոն Ռուշանյանի, միջպետական համաձայնագրում հստակ նշված է, որ ԽՍՀՄ ներքին գործերի եւ պետական անվտանգության մարմինների շարքային ու սպայական կազմի աշխատակիցները, որոնք հաշմանդամ են դարձել պաշտոնական պարտականությունները կատարելիս վնասվածքների, վիրավորվելու դեպքում, համարվում են պատերազմի հաշմանդամներ: Նրանց վրա տարածվում են այն նույն արտոնությունները՝ ինչ պատերազմի հաշմանդամների համար է նախատեսված: Նկատենք, որ «Վետերանների մասին» ՀՀ օրենքը չի անդրադարձել նշյալ անձնավորություններին, ինչպես որոշել է ՀՀ Սահմանադրական դատարանը: Նախարարությունը ԱԺ-ից՝ իրեն մակագրված դիմումին պատասխանել է, որ իսկապես հակասությունը կա, ինչի համար անհապաղ անհրաժեշտ են օրենսդրական բարեփոխումներ: Հ. Ռուշանյանին նույնպես հայտնել են, որ պետք են բարեփոխումներ: Սակայն ԱԺ-ի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովից քաղաքացուն պատասխանել են, որ կառավարությունն առայժմ բարեփոխումների նպատակահարմարությունը չի գտնում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել