Վայք-Գորիս մայրուղու Ջերմուկի խաչմերուկ 1 հասցեում՝ Եղեգնաձորի հարկային տեսչության եւ Օպերատիվ հետախուզության վարչության՝ Վայոց ձորի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են առանց պետական գրանցման եւ համապատասխան լիցենզիայի գործող խաղասրահ՝ 16 խաղային սարքերով:
Ապօրինի ձեռնարկատերը եղել է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի բնակիչ Արման Մինասյանը: Նրան առաջադրվել է 25 մլն դրամի տուգանք, որը կազմում է խաղատան գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքի հնգապատիկը: