Երեկ Երեւանում բացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների «Digitec Expo 2009» 5-րդ ամենամյա ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, շվեդական «Ericsson» ընկերության փոխնախագահ Յան Քեմբելը եւ ոլորտի այլ ներկայացուցիչներ:
«Digitec Expo»-ում ներկայացված էին համակարգչային սարքավորումների, ինտերնետ կապի, էլեկտրոնային բիզնեսի եւ ՏՏ ոլորտի այլ ճյուղերին վերաբերող նորարարություններ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի ծառայության տեղեկացմամբ, էկոնոմիկայի նախարարության եւ «Մայքրոսոֆտ» ընկերության միջեւ կնքվել է համակարգչային անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր։ Ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 4-ը: