Լրահոս
Օրվա լրահոսը

163 միլիոն դրամ՝ համահայկական հիմնադրամին

Հոկտեմբեր 03,2009 00:00

\"\"Արդեն 4-րդ տարի անընդմեջ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ստանձնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի հովանավորությունը, որով այս տարվա դրամահավաքի կազմակերպման եւ իրականացման համար նախատեսում է հատկացնել 163 միլիոն դրամ:

Այս տարի մարաթոնը կհեռարձակվի Լոս Անջելեսից, նոյեմբերի 26-ին՝ ամերիկացիների սիրելի տոներից մեկի՝ Գոհաբանության օրը: Այս տարի հավաքված հանգանակությունները կուղղվեն Հայաստանի եւ Արցախի գյուղական համայնքների զարգացման ծրագրերին: Այդ օրը ամբողջ աշխարհում հեռուստամարաթոնը դիտելու հնարավորություն կունենա ավելի քան 50 միլիոն ընտանիք, շուրջ 40 միլիոնը՝ ԱՄՆ-ում:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն իր բաժանորդներին առաջարկում է բջջային հեռախոսով նվիրատվություն կատարելու նոր հնարավորություն: Հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը գործում է 3 կարճ համար՝ 5555, 5556 եւ 5557, որոնց դատարկ հաղորդագրություն ուղարկելով, բաժանորդը կատարում է համապատասխանաբար՝ 200, 600 եւ 1000 դրամի նվիրատվություն (ներառյալ ԱԱՀ-ն): Այսպիսով, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ավելի քան 2 միլիոն բաժանորդ նման կերպ հնարավորություն է ստանում նվիրատվություն կատարել:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի խոսքերով՝ «Ուրախալի է, որ կորպորատիվ պատասխանատվությունը Հայաստանում գործող խոշորագույն ընկերություններից մեկի գործունեության առանցքային մասն է: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գործելակերպը այդ հայեցակարգի լավագույն եւ իրական օրինակն է: Կրկնակի ուրախալի է, որ անգամ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ընկերությունը չի հրաժարվում իր համար ավանդական դարձած վարքագծից եւ հեռուստամարաթոնի հովանավորների շարքում կրկին առաջատարն է»:

Ռալֆ Յիրիկյանը գործարար հանրությանը կոչ է արել ակտիվորեն ներգրավվել այս նախաձեռնության մեջ եւ սեփական ներդրումն ունենալ այդ գործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել