2009-ի հունվար-օգոստոս ամիսներին գործազուրկ է համարվել աշխատունակ բնակչության 6,8%-ը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հաշվետվությունից: Նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում երկրում գործազրկության ցուցանիշը կազմել է 6,3%:
Ըստ հաշվետվության, օգոստոսի վերջի դրությամբ, նպաստառու գործազուրկ քաղաքացիների թիվը 26 հազար է, որոնց նպաստների միջին չափը կազմել է 16 հազար 851 դրամ:
Պաշտոնապես գրանցված գործազուրկների 66%-ը կանայք են: