Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽԱՐԱԿԻՐԻՆ» ՀԱՅՀՈՅԱ՞ՆՔ Է

Հոկտեմբեր 03,2009 00:00

\"\"

Երեկ «Միացում» նախաձեռնության անդամները ցույց էին անում ԼՂՀ ներկայացուցչության մոտ: Նրանք նամակ հանձնեցին ԼՂՀ ղեկավարությանը, որում վերջինիս հորդորում են կասեցնել հայ-թուրքական հարաբերությունների «դավաճանական ընթացքը»: Լրագրողների հետ զրույցում նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ մեկ ելք էլ է տեսնում՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը: «Կամ խարակիրին»,- Սեֆիլյանի եւ լրագրողների հետ այս երկխոսությանը միջամտեց նախաձեռնության անդամներից մեկը:
Այս առաջարկը ափից հանեց զրույցին համակ ուշադրությամբ հետեւող ՊՊԾ պետի տեղակալ Վալերի Օսիպյանին (լուսանկարում), որն իր վրդովմունքը պարպեց հավաքվածներին սպառնալով. «Գնացեք, ինքներդ ձեզ խարակիրի արեք: Ձեզ ո՞վ է բարոյական իրավունք տվել նախագահին վիրավորել: Ընենց չանեք, որ ես ձեզ կարգի հրավիրեմ համապատասխան վայրում»: Այն բանից հետո, երբ նախաձեռնության անդամ կանայք սկսեցին ոստիկանին բացատրել, որ «խարակիրին» վիրավորանք չէ, ընդհակառակը՝ շատ պատվավոր եւ իսկական զինվորին հարիր մի գործողություն է, պարոն Օսիպյանը էլ ավելի բորբոքվեց. «Կին եք, գնացեք ձեր տներում ճաշ եփեք, լվացք արեք, ի՞նչ եք ստեղ դեմագոգություն անում»:

Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել