Մոսկվայի Մարֆո-Մարիինսկի գթության օթեւանին կից կբացվի ուղղափառ կանանց համար մոդայիկ հագուստի արհեստանոց եւ խանութ:
«Ես միշտ նայում եմ XIX դարի լուսանկարները: Մարդիկ հագել են ամենագեղեցիկ հագուստը եւ գնացել եկեղեցի, քանի որ եկեղեցի գնալը Աստծո հետ հանդիպման տոն էր»,- լրագրողներին պատմել է վանքի մայրապետ Նատալյա Մոլիբոգան:
Նա վտանգավոր կարծրատիպ է համարել անցյալ տարիներին տարածված այն կարծիքը, թե «եթե պատշաճ տեսք ունես, ապա իսկական ուղղափառ չես. իսկական ուղղափառի մոտ ամեն ինչ պետք է ծուռումուռ լինի, գուլպաները՝ իջած»:
Մայրապետը հավատացյալներին կոչ է արել հագուստի հարցում հետեւել Մարֆո-Մարիինսկի գթության օթեւանի հիմնադիր Ելիզավետա Ֆյոդորովնա Ռոմանովայի օրինակին, ով կոկիկության եւ լավ ճաշակի օրինակ էր ծառայում:
«Մենք արդեն ունենք արհեստանոց, որտեղ տրիկոտաժ է արտադրվում: Կջանանք, որ մեր խանութում ուղղափառ կինը միշտ կարողանա ընտրել գեղեցիկ, մոդայիկ երկար կիսաշրջազգեստ»,- ասել է Նատալյա Մոլիբոգան: