ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին հրամանագիր է ստորագրել կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանին «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրելու մասին: Ինչպես, «Արմինֆոյի» փոխանցմամբ, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, նույն օրը նախագահը մասնակցել է Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի ունեցած ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի հոբելյանական համերգ-երեկոյին եւ անվանի երգահանին հանձնել «Մեսրոպ Մաշտոցը»: