Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԲԽԱԶԻԱՅԻՑ ԳՆԴԱԿՈԾՎԵԼ ԵՆ ՎՐԱՑԱԿԱՆ ՊԱՀԱԿԱԿԵՏԵՐԸ

Հոկտեմբեր 02,2009 00:00

Անցած գիշեր Աբխազիայի տարածքից ինքնաձիգ հրազենից եւ ականանետներից գնդակոծվել են վրացական ոստիկանության մի քանի պահակակետեր: Զոհեր չկան: «Rosbalt»-ի փոխանցմամբ, վրացական կողմը միջադեպի մասին տեղեկացրել է Եվրամիության դիտորդներին, որոնք 2008թ. օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո հետեւում են երկրում տիրող իրավիճակին: Աղբյուրը տեղեկացրել է նաեւ, թե սեպտեմբերի 30-ին Աբխազիայում նշել են այդ երկրի Անկախության օրը, որի շրջանակներում տեղի են ունեցել նաեւ հանդիսավոր արարողություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել