Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսներից զենք է ուզում գնել նաեւ Սաուդյան Արաբիան

Հոկտեմբեր 02,2009 00:00

\"\"Սաուդյան Արաբիան պատրաստ է Ռուսաստանից գնել զենքի խոշոր խմբաքանակ, եթե Մոսկվան հրաժարվի Իրանին C-300 տիպի զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու մտադրությունից: «The Financial Times»-ի մատուցմամբ՝ այդ մասին հայտնել են դիվանագիտական շրջանակներում իրենց անունը հրապարակել չցանկացող աղբյուրները, որոնք քաջատեղյակ են երկու երկրների միջեւ այդ բանակցությունների մանրամասնություններին: Պարբերականը նաեւ հստակեցրել է, որ խոսքը 2 մլրդ դոլար արժողությամբ ռուսական զենքի մատակարարման մասին է, թեեւ ակնկալվում է, որ հեռանկարում Էր-Ռիյադը կարող է գնել մինչեւ 7 մլրդ դոլար արժողությամբ արտադրանք, ինչպիսին է հակահրթիռային պաշտպանության այնպիսի գերժամանակակից համակարգը, ինչպիսին է C-400-ը: Այս տեղեկատվությունը, ըստ էության, հաստատվել է նաեւ ռուսական «Վեդոմոստի» թերթի կողմից, որի՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, թե Սաուդյան Արաբիայի եւ ՌԴ միջեւ առաջին պայմանագրերը կարող են կնքվել արդեն այս տարվա վերջերին: Հիշեցնենք, որ երկու երկրները ռուսական զենքի գնման շուրջ բանակցություններ են վարում 2005թ.-ից ի վեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել