Լրահոս
Օրվա լրահոսը

Կռնատ աշխարհի չեմպիոնուհին

Հոկտեմբեր 02,2009 00:00

Բարբի Գուերրան, որի բնակության վայրը լրատվամիջոցները չեն նշում, մանուկ հասակում ուժեղ հոսանքահարության պատճառով զրկվել է երկու ձեռքից: Սակայն այս դժբախտությունը նրան, այնուամենայնիվ, «թեւաթափ» չի արել: Ապաքինվելուց հետո աղջիկը որոշել է նվիրվել սպորտին՝ զբաղվելով բոդիբիլդինգով: Անկոտրում կամքը եւ համառ մարզումները շուտով տվել են ֆանտաստիկ արդյունք: Բարբի Գուերրան նվաճել է բոդիբիլդինգի աշխարհի չեմպիոնուհու կոչումը:

Սակայն նրա երջանկությունը ոչ այնքան չեմպիոնական տիտղոսն է, որքան ընտանիքն ու երեխաները: Բարբին չորս երեխաների հոգատար մայր է, որոնցից երկուսին ինքն է լույս աշխարհ բերել, երկուսին էլ որդեգրել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել