Ավստրալիայում դրամաշորթության մեղադրանքով ձերբակալվել է Ռիխարդ Խան անունով 35-ամյա մի ֆուտբոլասեր, որը Սիդնեյի մերձակայքի քաղաքների երկու հիվանդանոցների հաշվեհամարներից խաբեությամբ, գոյություն չունեցող ծառայությունների համար $2,5 միլիոնի դրամական փոխանցումներ է կազմակերպել եւ ամբողջ գումարը վերցնելով, տրամադրել գավառական ֆուտբոլային թիմերից մեկին, որի անունը չի հրապարակվում: Թիմի ֆուտբոլիստներն այդ գումարով ձեռք են բերել մարզահագուստ, գույք, հանդիպումների են մեկնել արտասահման, հոգացել են ակումբի ծախսերը: Ինքը՝ Ռիխարդ Խանը, այդ հիվանդանոցներից մեկի աշխատակից է: