ՈՍԿՈՐՆԵՐ՝ ԹԶԲԵՀԻ ՀԱՄԱՐ
Արթիկի գաղութում սկսվել է քննություն՝ «Ոսկորի գործով»: Դատապարտյալներից Մկրտիչ անունով մեկը դատապարտյալ Արամ Հ.-ին է փոխանցել ոսկորներ՝ թզբեհ պատրաստելու համար: Ընդ որում, դատապարտյալի տեղեկացմամբ, այդ ոսկորներն իրեն են հանձնել Երեւան-Գյումրի երթուղային տաքսիում: Սակայն թզբեհի հումքը ՔԿՀ աշխատակիցներն առգրավում են, քանի որ ոսկորների մեջ առկա էր 3 մլ հեղուկով ներարկիչ՝ յուրահատուկ բուրմունքով:
Ա. Գ.
ԳԱՅԼԵՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ գայլերի ոհմակը հոշոտել է Ավշեն համայնքի բնակիչ Այլազ Շեխոյանին պատկանող 7 գլուխ հորթ՝ Շեխոյանի տնից 300 մ հեռավորությամբ գտնվող դաշտում:
ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ
Տավուշի մարզից տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 29-ին Արծվաբերդ գյուղի բնակիչ՝ 75-ամյա Արթիկ Ուզունյանը դուրս է եկել տնից եւ չի վերադարձել: Որոնողական աշխատանքները դեռ արդյունք չեն տվել:
ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷԻՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ
Սննդային թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր են տեղափոխվել Լալվարի փողոցի թիվ 30 տան բնակչուհի՝ 29-ամյա Հերմինե Չիլինգարյանը, Մյասնիկյան 12/19 հասցեի բնակչուհի՝ 25-ամյա Արմինե Քոչարյանը եւ Զինագործների 1-ին փողոցի թիվ 11 տան բնակչուհի՝ 19-ամյա Աննա Խանզանչյանը: