Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՄԱՆԱՆՔ, ԵՐԲ ԱՆՑՆԵՆՔ

Հոկտեմբեր 02,2009 00:00

Այս տարի Երեւանի կենտրոնական փողոցների 4 մեծ խաչմերուկներում լուսակիրների կողքին 16 վայրկյանացույցեր են տեղադրվել: Դրանք հստակ ցույց են տալիս, թե որքան ժամանակ ունես փողոցն անցնելու համար:

«Առավոտի» հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Մուշեղ Կրոյանը հավաստիացրեց, որ յուրաքանչյուր սարքի համար ծախսվել է մոտ $1000: Մ. Կրոյանն ասաց նաեւ, որ մինչեւ տարեվերջ նախատեսվում է վայրկյանացույցների թիվը հասցնել 50-ի. «Տեղադրվելու են կենտրոնական մեծ փողոցներում, գուցե հաջորդ տարիներին էլ՝ ծայրամասային փողոցներում»: Պարոն Կրոյանի խոսքով. «Պետական գնումների գործակալությունը մրցույթ է հայտարարել, որից հետո պարզ կդառնա, թե ովքեր կկարողանան ավելի ցածր գներով ձեռք բերել սարքերը՝ նրանք էլ տեղադրելու հնարավորություն կստանան»: Պետական գնումների գործակալության լրատվական բաժնի պատասխանատու Վասակ Թարփոշյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ մրցույթը հայտարարվել է սեպտեմբերի 18-ին եւ կավարտվի մեկնարկից ուղիղ մեկ ամիս հետո՝ հոկտեմբերի 18-ին. «Առայժմ հայտերի կամ մասնակցել ցանկացողների մասին ոչ մի տվյալ չեմ կարող ներկայացնել, որովհետեւ վերջին օրերին են դիմողներն ակտիվանում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել