Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է

Հոկտեմբեր 02,2009 00:00

Երեկ առավոտյան ժամանակավորապես դադարեցվել է Վրաստանի տարածքով Հայաստան ռուսական բնական գազի մատակարարումը՝ կապված Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքների հետ:

«ՀայՌուսգազարդից» «Առավոտին» տեղեկացրին, որ գազամատակարարման վերականգնումը նախատեսվում է հոկտեմբերի 5-ից: Իսկ ռուսական գազի մատակարարման դադարեցման հետ կապված՝ սպառողները խնդիրներ չեն ունենա, քանի որ կօգտագործվեն Աբովյանի ստորգետնյա գազի պահեստարանի պահուստները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել