Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԵՆ ԵԿԵԼ

Հոկտեմբեր 02,2009 00:00

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ պաշտոնական տեղեկատվության, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլին եւ առաջիկայում Քիշնեւում կայանալիք ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանն առնչվող հարցեր: ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը երեկ խորհրդարանում, այդ հանդիպումից հետո, հայտարարեց, որ համանախագահները արդեն հայտնել են, որ Ղարաբաղի հարցի հետ այս արձանագրությունները կապ չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել