Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՈՐԷՆ ՄՌԱՅԼ ԱՄՊԵՐ ԿԸ ԽՏԱՆԱՆ»

Հոկտեմբեր 02,2009 00:00

\"\"

Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում կայացել էր մեծ հանրահավաք եւ երթ՝ կազմակերպված Ռամկավար ազատական կուսակցության կողմից: Հավաքում ելույթ է ունեցել «Նոր օր» շաբաթաթերթի պատասխանատու խմբագիր Մինաս Գոճայանը՝ ներկայացնելով ՌԱԿ Արեւմտյան ԱՄՆ-ի տարածաշրջանային վարչության խոսքը: Նա, մասնավորապես, ասել է. «Կրկին անգամ փոթորկած է հայութեան երկնակամարը, նորէն մռայլ ամպեր կը խտանան հայոց երկինքին վրայ: Կը սպասուի հայակուլ նոր փոթորիկ մը:  Ժամանակն է պատրաստուիլ ու ամէն մէկ բջիջով ու երակով առաջը առնել այն շաքարապատ թոյնին, զոր մեզի կը փորձեն հրամցնել՝ աշխարհը իրենց տնտեսաքաղաքական ազդեցութեան գօտիներու բաժնել ուզող պետութիւնները, որոնց մէջ նաեւ մեզ հիւրընկալող այս երկիրն ու անոր դաշնակից Թուրքիան: Եթէ տակաւին հայութեան մէջ չէ մեռած Արապոյի, Գէորգ Չաւուշի, Անդրանիկի, Մեասնիկեանի, Խանճեանի եւ մեր նորօրեայ ողջ թէ յաւերժութեան մէջ գտնուող հերոսներու աւանդը, ժամանակն է արթուն պահակի մը պարտաւորութիւններէն անդին անցիլ ու չթողուլ որ տկարանայ հայ պահանջատիրութիւնը, չթողուլ որ չքանայ արցախեան գոյամարտի ազատամարտիկներուն երազը եւ, վերջապէս, յարգել աւելի քան 1,5 միլիոն մեր նահատակներու արիւնը»:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել